Նրանց վճիռները կկայացվեն ադրբեջանական դատարաններում, այսօր հայտարարել է Ադրբեջանի գլխավոր դատախազ Քեմրան Ալիևը Բաքվի բանտերում պահվող արցախցի բարձրաստիճան պաշտոնյաների ու զինվորականների մասին։
Կրթական գերատեսչությունը հանրային քննարկման է ներկայացրել առաջարկվող փոփոխությունը:
Երկրորդ շաբաթն է՝ Հասմիկ Ղահրամանյանը ՀՕՖ-ի երեխաների աջակցության կենտրոնի բժիշկն է։
Ավագանու անդամն ասում է՝ իր համագյուղացու 260 ոչխարները ադրբեջանցիներն արդեն համտեսում են։
Քննչական կոմիտեի տվյալով՝ շուրջ 200 զինծառայող է զոհվել երկօրյա այդ մարտերի ընթացքում, ու նրանցից որևէ մեկի ընտանիքը մինչև այժմ Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի շահառու չի դարձել, գումար չի ստացել։
Այս ծավալի շինարարության մեջ թերացումներն անխուսափելի են, հակադարձում են Առողջապահության նախարարությունից։
Բենիամին Մանուչարյանը Սիսիանի զորամասում էր ծառայում, շաբաթ՝ զորացրման օրը, դիրքից պիտի զորամաս իջներ ու հասներ իրեն սպասող հարազատներին։
Նա Արարատի մարզի Բյուրավան գյուղում է ապրում՝ իր վեց երեխաների հետ։
Անցյալ տարի պետական այս ծրագրով 159 փոքրիկ է ծնվել, նրանցից 28-ը զոհված զինծառայողների ընտանիքում։
Քաղաքապետի խոսնակի տեղեկացմամբ՝ Ա գոտին կարմիր, իսկ Բ-ն կապույտով առանձնացնելու համար գործադիրի որոշում է պետք, քանի այն չկա, ցուցանակները կտեղադրեն:
Այստեղ հաստատված արցախցիների ուշքն ու միտքը, սակայն, կորցրած ծննդավայրն է, փոքրիկների սիրելի ժամանցը՝ Ստեփանակերտում անցկացրած տոների տեսագրություններն անվերջ դիտելը։
Հնաբերդի մշակույթի տան բեմը Լարիսա Հովսեփյանն է փորձում աշխուժացնել։
Բեռնել ավելին