Մարմարիկ գետում հայտնաբերվել է օրեր շարունակ որոնվող երեխայի դին

ՆԳՆ փրկարար ծառայության աշխատակիցներն այսօր՝ ժամը 10։40-ի սահմաններում, Մարմարիկ գետում՝ Հրազդան ՋԷԿ-ի մոտակա կամրջի մոտ, հայտնաբերել են մայիսի 4-ից որոնվող երեխայի դին։

Այս մասին հայտնում է ՆԳՆ խոսնակը:

Մայիսի 4-ից փրկարարները փնտրում էին 2 տարեկան Տիգրանին: Փոքրիկը այդ օրը առավոտյան՝ մոտավորապես ժամը 11-ին էր անհետացել:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Առևանգե՞լ են, թե՞ գետն է տարել. 5-րդ օրն է՝ փրկարարները և ջրասուզակները փնտրում են 2 տարեկան Տիգրանին