Լիվերպուլում մեքենան մխրճվել է «Լիվերպուլ» ֆուտբոլային ակումբի երկրպագուների ամբոխի մեջ, որոնք տոնում էին թիմի հաղթանակը Անգլիայի Պրեմիեր լիգայում։
Reuters-ը հայտնում է, որ տուժածների թիվը հասնում է մոտ 50-ի։ 27 մարդ, այդ թվում՝ չորս երեխա, տեղափոխվել են հիվանդանոցներ, իսկ մնացած վիրավորներին օգնություն է ցուցաբերվել դեպքի վայրում, հաղորդում է BBC News-ը՝ հղում անելով ոստիկանությանը։
Մեքենայի վարորդը՝ 53-ամյա Բրիտանիայի քաղաքացին, ձերբակալվել է դեպքի վայրում։ Իրավապահները ստուգում են բոլոր վարկածները։ Ահաբեկչական հարձակման տարբերակը չի քննարկվում։
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը դիտելով բախման տեսագրությունը, միջադեպն անվանել է «սարսափելի»։ Սթարմերը նշել է, որ իրավապահներն իրեն տեղյակ են պահում հետաքննության ընթացքի մասին։