Գազայի հատվածում Իսրայելի ավիահարվածների հետևանքով այսօր զոհվել է առնվազն 20 պաղեստինցի, այդ թվում՝ լրագրող և փրկարարական ծառայության պաշտոնյա, հայտնել են տեղական առողջապահական մարմինները։
Իսրայելական կողմը այս տեղեկությունը դեռ չի մեկնաբանել։
Համասի կողմից ղեկավարվող Գազայի կառավարության հաղորդմամբ, արդեն ավելի քան մեկուկես տարի շարունակվող պատերազմում արդեն 220 պաղեստինցի լրագրող է սպանվել։
Իսրայելը Գազայում ռազմական այդ գործողությունները սկսել է 2023 թվականի հոկտեմբերի 7-ից հետո, երբ արևմուտքում ահաբեկչական ճանաչված Համասը հարձակվեց Իսրայելի վրա՝ պատանդառելով 251 մարդու։
Գազայի առողջապահական կառույցների տվյալներով՝ մինչ օրս հակամարտությունը խլել է ավելի քան 53,900 պաղեստինցու կյանք և ավերել ափամերձ գոտին։ Իրավապաշտպանները ահազանգում են, որ անկլավում թերսնման ու հիվանդությունների տարածման լուրջ վտանգ կա։