Փանահին՝ Կաննի 78-րդ փառատոնի գլխավոր մրցանակակիր

Այս տարվա Կաննի կինոփառատոնի գլխավոր մրցանակը՝ «Ոսկե արմավենին», ստացել է իրանցի ռեժիսոր Ջաֆար Փանահին՝ «Պարզ պատահար» ֆիլմի համար, որը պատմում է զոհերի և դահիճների միջև հարաբերությունների մասին։ Ռեժիսորն ինքը մի քանի տարի շարունակ հետապնդվում է Իրանի իշխանությունների կողմից։

Ստանալով հեղինակավոր մրցանակը՝ Փանահին կոչ է արել իրանցիներին մի կողմ դնել տարաձայնությունները և համատեղ պայքարել Իրանի ազատության համար։

Գրան պրին, որը երկրորդ կարևորագույն մրցանակն է, շնորհվել է դանիացի ռեժիսոր Յոաhիմ Թրիերին` «Սենտիմենտալ արժեք» ֆիլմի համար։