Սիրիայի անցումային նախագահ Ահմեդ Ալ-Շարաան ժամանել է Ստամբուլ, հաղորդում է Anadolu լրատվական գործակալությունը՝ տեղեկացնելով, որ քիչ առաջ Դոլմաբահչե պալատում մեկնարկել են Սիրիայի և Թուրքիայի ղեկավարների բանակցությունները։
Թուրքական աղբյուրների փոխանցմամբ` Ալ-Շարաայի և Էրդողանի քննարկումների հիմնական թեմաներից մեկը լինելու է սիրիացի քրդերի զինաթափման և սիրիական պետության կազմում ինտեգրման հարցը։
Այս շաբաթ Ռեջեպ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ Սիրիայի նոր վարչակազմը «չպետք է աչքաթող անի քրդական խնդիրը»: