Կիևը կրկին հրթիռակոծվել է

Առնվազն 7 խաղաղ բնակիչ է վիրավորվել այսօր լուսադեմին Ուկրաինայի մայրաքաղաք Կիևի ուղղությամբ իրականացված ռուսական օդային հարձակման հետևանքով։ Այս մասին հաղորդում է ուկրաինական ոստիկանությունը։

Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոյի տեղեկություններով՝ վիրավորներից երկուսը տեղափոխվել են հիվանդանոց։

«Գիշերվա ընթացքում ռուսական ուժերը Կիևի ուղղությամբ ընդհանուր առմամբ 14 «Իսկանդեր» տիպի հթրիռ են արձակել, որոնցից խոցվել է վեցը», - հայտնել է Ուկրաինայի զինված ուժերի պաշտոնական ներկայացուցիչը: