Մատչելիության հղումներ

Երևանը 2026-ի գարնանը կհյուրընկալի եվրոպացի լիդերների հավաքը. ի՞նչ կտա այն Հայաստանին


Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը զրուցում են Եվրոպական քաղաքակա համայնքի գագաթնաժողովի շրջանակներում, 16-ը մայիսի, 2025թ.
Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը զրուցում են Եվրոպական քաղաքակա համայնքի գագաթնաժողովի շրջանակներում, 16-ը մայիսի, 2025թ.

Ուղիղ մեկ տարի անց Հայաստանը կհյուրընկալի եվրոպացի մի քանի տասնյակ ղեկավարների, այդ թվում՝ եվրոպական ընտանիքի անդամ պետությունների առաջնորդներին։ Երևանում Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի անցկացման մասին «Ֆեյսբուքում» երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանն է հայտնել։

«Պատիվ է Եվրոպական քաղաքական համայնքի առաջնորդներին ընդունել մեր երկրում եւ շնորհակալություն եմ հայտնում բոլոր առաջնորդներին՝ այս որոշմանն աջակցելու համար»,- գրել է Հայաստանի վարչապետը:

Փաշինյանը, սակայն, այլ մանրամասներ չի ներկայացրել միջոցառմանըմասին։ Օրինակ, պարզ չէ՝ արդյոք Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, որ այս և նախորդ տարիներին մասնակցել է այս հավաքին, 2026-ի գարնանը Երևան կգա՞, եթե հրավեր ստանա:

Ավելի ուշ Փաշինյանը X-ում գրել է, որ ողջունում է գագաթնաժողովը 2028 թվականին Ադրբեջանում անցկացնելու որոշումը՝ ընդգծելով՝ Հայաստանն ու Ադրբեջանը փոխադարձաբար աջակցել են միմյանց թեկնածություններին Եվրոպական քաղաքական համայնքին հյուրընկալելու համար։

«ԱՊՐԻ Արմենիա» վերլուծական կենտրոնի ավագ փորձագետ Բենիամին Պողոսյանը նկատում է. «Նման ցանկացած գագաթնաժողովի հյուրընկալումը արդեն օգուտ է ցանկացած պետության համար, հատկապես Հայաստանի նման կոմպակտ պետության համար: Ենթադրում եմ՝ սա կլինի ամենամեծ միջազգային միջոցառումը՝ 2018-ին կայացած Ֆրանկաֆոնիայի գագաթնաժողովից հետո»:

Եվրոպական քաղաքական համայնքի առաջին գագաթնաժողովն անցկացվել է Ուկրաիանա ռուսական ներխուժումից հետո։ Դրանում հենց սկզբից Մոսկվան ու Մինսկը ներգրավված չեն։ Եվրամիության անդամ ու ոչ անդամ երկների առանջորդներն այս հավաքներին քննարկում են քաղաքական երկխոսությունից մինչև տնտեսական, անվտանգային հարցեր։

Ռուսական կողմն այս գագաթնաժողվը դիտարկում է որպես Մոսկվային ու Մինսկին մեկուսացնելու միջոց։ Օրերս Երևանում այս մասին հենց Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն էր հայտարարել՝ ընդ որում Հայաստանի վարչապետից առաջ տեղեկացնելով, որ 26 թվականի հավաքը Երևանում կանցկացվի:

Հիմա, երբ Երևանը պաշտոնապես հաստատեց, որ 2026-ին հյուրընկալելու է եվրոկական այս գագաթնաժողովը, արդյոք այն կարո՞ղ է ազդեցություն ունենալ հայ-ռուսական հարաբերությունների վրա։ «ԱՊՐԻ Արմենիա» վերլուծական կենտրոնի ավագ փորձագետ Բենիամին Պողոսյանը կարծում է, որ վերջին ամիսներին զարգացող Երևանի ու Մոսկվայի հարաբերությունների ֆոնին՝ նման պնդումները հիմնավոր չեն։ Փորձագետները վերջին շրջանում նկատում են՝ Երևանն ու Մոսկվան մեղմացրել են միմյանց նկատմամբ կոշտ հռետորաբանությունը։

«Հայաստանի իշխանությունները փորձում են թույլ չտալ հարաբերությունների հետագա վատթարացում և ուղերձ հղել, որ Հայաստանը որևէ ցանկություն չունի Ռուսաստանի հետ թշամանալու, դառնալու ոչ բարեկամական պետություն», - ասում է Պողոսյանը:

Քաղաքագետը ենթադրում է, որ Երևանում Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի անցկացումը նաև կարող է Բաքվին զսպող միջոց լինել՝ կանխելով Հայաստանի վրա հնարավոր հարձակումը. - «Եթե ընդունենք, որ Ադրբեջանը ունի պլաններ՝ շարունակել Հայաստանի վրա ուժային ճնշումը, հիմա կարծում եմ, որ 2025-ի վերջին կամ 2026-ի սկզբին սա կարող է դառնալ զսպող գործոն, ինչպեսի զսպող գործոնի դեր կատարում էր 2024-ի նոյեմբերին Ադրբեջանում COP-ի անցկացումը»:

Եվրոպական քաղաքական համայնքի նախորդ՝ 6-րդ գագաթնաժողովն անցած շաբաթավերջին Ալբանիայում էր անցկացվել՝ մայրաքաղաք Տիրանայում հավաքելով եվրոպացի մի քանի տասնյակ առաջնորդների։ Այս հավաքի ընթացքում Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը կարճ հանդիպում ունեցան, սակայն հայ- ադրբեջանական խաղաղության պայմանագրի ստորագրման ուղղությամբ առաջընթացի մասին չհաղորդվեց:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG