Պաշտոնաթող նախագահների գրեթե 2 տասնամյակ ձգվող տարաձայնությունները նախ սրվեցին «ո՞վ է բերել Նիկոլին» թեմայի շուրջ:
Քոչարյանը քննադատեց Սարգսյանին՝ ասելով, թե ինչ պետք չէր անել, որ 2018-ին հեղափոխական իրավիճակ չստեղծվեր, և թե ինչպես պետք էր կանխել իրադարձությունների զարգացումը:
Սարգսյանն էլ իր հերթին ակնարկեց՝ 2018-ը չէր լինի, եթե Քոչարյանն ու իր կողմանկիցներն իրեն աջակցեին:
Հակասությունները, սակայն, Հայաստանի երկրորդ և երրորդ նախագահների միջև գագաթնակետին հասան վարչապետ Փաշինյանի իմփիչմենթի թեմայի շուրջ: